Կարիմ Ադեյեմին վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ

Կարիմ Ադեյեմին վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ։

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Հերտայի» դարպասը խփած երկրորդ գոլի (4:1) դրվագում։ Ադեյեմին բռնեց ազդրը, բայց կարողացավ գոլային փոխանցում կատարել Դոնել Մալենին: Գոլից անմիջապես հետո Կարիմը փոխարինվեց։

21-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է մկանային մանրաթելի պատռվածք, և նա բաց կթողնի մոտ երեք շաբաթ:

Այսպիսով, Ադեյեմին չի մասնակցի մարտի 7-ին կայանալիք Լոնդոնի «Չելսիի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը։ Առաջին խաղն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով՝ 1:0 հաշվով, որոշիչ գոլը խփել է Ադեյեմին։

Այս մրցաշրջանում հարձակվողը «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։