Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում են երեք ակումբներ

«Բավարիան» կիսեց Բունդեսլիգայի առաջատարի հորիզոնականը երկու այլ ակումբների հետ:

21-րդ տուրի արդյունքներով Յուլիան Նագելսմանի թիմը վաստակել է 43 միավոր, ինչպես «Ունիոնը» և «Բորուսիան»:

Մյունխենյան թիմը պարտվեց Գլադբախի «Բորուսիային» (2:3), բեռլինյան թիմը ոչ-ոքի խաղաց «Շալկեի» դեմ(0:0), իսկ դորտմունդցիները հաղթեցին «Հերտային» (4:1):

Գերմանիայի գործող չեմպիոնները լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ մնում են առաջին տեղում, «Բորուսիան» երկրորդ տեղում է։

Հաջորդ տուրում «Բավարիան» կխաղա «Ունիոնի» դեմ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին «Ալիանց Արենայում»: Դորտմունդը 25-ին արտագնա խաղում կխաղա «Հոֆենհայմի» դեմ: