Ալեքսանդր Զինչենկո. «Շատ շնորհակալ եմ ձեր անհավատալի աջակցության համար»

«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 24-րդտուրում «Աստոն Վիլայի» նկատմամբ տարած հաղթանակը (4:2):

«Շատ շնորհակալ եմ ձեր անհավատալի աջակցության համար: Դուք մեզ աջակցել եք մինչև վերջ։ Մենք պայքարում ենք մինչև վերջ և քրտնաջան աշխատում ենք, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի», – Զինչենկոյին խոսքերը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։

Նշենք, որ «Արսենալը» 54 միավորով գլխավորում է ԱՊԼի մրցաշարային աղյուսակը: