Միկել Արտետա․ ««Արսենալը» ցույց տվեց ուժեղ բնավորություն»

Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Ասթոն Վիլլայի» նկատմամբ տարած հաղթանակը (2։4)։

«Արսենալը» ցույց տվեց ուժեղ բնավորություն: Առաջին խաղակեսում մենք որոշ դժվարություններ ունեցանք, անհատապես իջեցրինք մակարդակը։ Հետո մի քանի բան փոխեցինք ու հզոր խաղ ցուցադրեցինք։

Ժորժինյոյի ամենամեծ առավելությունն այն է, որ նա մյուս խաղացողներին ավելի լավ տեսք է տալիս: Նա արդեն հսկայական ազդեցություն է թողել։ Կարծում եմ՝ նա հիանալի էր»,- ասել է «Արսենալի» մարզիչը: