Մարկուս Ռեշֆորդ. «Մենք պայքարում ենք տարբեր տիտղոսների համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):

«Ընդհանուր առմամբ լավ օր էր: Մենք պայքարում ենք տարբեր տիտղոսների համար, և այս շաբաթ ևս մեկ մեծ խաղ կունենանք Եվրոպա Լիգայի հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար, իսկ հետո մեծ խաղ «Նյուքասլի» դեմ Լիգայի գավաթի եզրափակչում:

Ես չեմ ցանկանում դանդաղեցնել տեմպերը և միշտ ցանկանում եմ կատարելագործվել», – Ռեշֆորդի խոսքերը մեջբերում է BBC-ն: