Գրեհեմ Փոթերը չպետք է հեռացվի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից

Գրեհեմ Փոթերը չպետք է հեռացվի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Ինչպես հայտնում է The Telegraph-ի թղթակից Մեթ Լոուն, Փոթերի վերաբերյալ լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդի դիրքորոշումը չի փոխվել։ Նրան շարունակում են աջակցել «Սաութհեմփթոնից» կրած տնային պարտությունից հետո (0:1):

Հիշեցնենք, որ «Չելսին» իր վերջին 10 հանդիպումներից միայն մեկում է հաղթել: Պրեմիեր լիգայում թիմը զբաղեցնում է 10-րդ տեղը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր Twitter-ում թրենդային է #PotterWon հեշթեգը։