«Չելսին» շարունակում է անփառունակ ֆուտբոլ ցույց տալ

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում Գրեհեմ Փոթերի «Չելսին» պարտվեց «Սաութհեմփթոնին» (0:1):

Այս պարտությունից հետո «Չելսին» էլ ավելի դժվարեցրեց իրավիճակը։ Թիմը վերջին 10 խաղում միայն մեկ հաղթանակ է տարել։

Այդ 10 հանդիպումներում «Չելսին» 5 պարտություն ունի, 4 ոչ-ոքի և 1 հաղթանակ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։