Սադիո Մանեի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը կարող է մասնակցել Բունդեսլիգայի առաջիկա հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 26-ին։

Նշենք, որ 30-ամյա ֆուտբոլիստն արդեն երեք ամիս բաց է թողել՝ նոյեմբերի կեսերին կատարված վիրահատության պատճառով: