Ռոդրիգո Գոեսի վրա տրիբունայից բրդուճ են նետել

Մադրիդի «Ռեալի» եզրային Ռոդրիգո Գոեսի վրա տրիբունայից բրդուճ են նետել։

Դա տեղի է ունեցել Լա լիգայի 22-րդ տուրի «Օսասունայի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում (2:0) «Էլ Սադար» մարզադաշտում։

Ռոդրիգոն բրդուճը հանձնեց գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոյին: Հավանաբար, այս միջադեպը կմտցվի արձանագրության մեջ։ Մրցավարը բրդուճը փոխանցել է մարզադաշտի աշխատակցին։