Զինեդին Զիդանը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը Ֆորմուլա 1-ի Alpin թիմի դեսպանի շնորհանդեսի ժամանակ ասել է, որ ցանկանում է վերադառնալ ֆուտբոլային մարզչական աշխատանքի։

«Սա մեր համաձայնագրի մի մասն է: Եթե վաղը ստիպված լինեմ վերադառնալ մարզչական աշխատանքի, դա չի խանգարի ինձ շարունակել աշխատել թիմի հետ։

Իհարկե, ցանկանում եմ վերադառնալ մարզումներին: Մինչ ես ժամանակ ունեմ, և հայտնի չէ, թե դա որքան կտևի։ Ես հիմա ժամանակ ունեմ: Միգուցե մինչև հունիս, բայց դա կարող է շատարագ անցնել»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Le Figaro-ն։