PREMIER LEAGUE. Մանչեսթեր «Սիթին» թանկարժեք միավորներ կորցրեց (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում Մանչեսթեր «Սիթին» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Պեպ Գվարդիոլայի սաները մեծ նվեր արեցին Միկել Արտետայի թիմին։

Հանդիպման ամբողջ ընթացքում «Սիթին» այդպես էլ չկարողացավ առավելությունը զարգացնել, իսկ մրցակիցը խաղավերջում խփած գոլի շնորհիվ թանկարժեք միավոր վաստակեց։

Պրեմիեր Լիգա․

«Նոթինգեմ Ֆորեսթ» – Մանչեսթեր «Սիթի» 1։1 (0:1)

0։1 Բերնարդու Սիլվա (41)
1։1 Քրիս Վուդ (84)

Խաղի տեսությունն՝ այստեղ։