Սեզար Ասպիլիկուետան ծանր վնասվածք է ստացել (VIDEO)

«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան լուրջ վնասվածք է ստացել։

Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղի (0:1) 74-րդ րոպեին հարձակվող Սեկու Մարան փորձել է «մկրատ» հարված իրականացնել «Չելսիի» տուգանային հրապարակում, սակայն հարվածել է Ասպիլիկուետայի գլխին, որից հետո նա ընկել է խոտածածկին։

Իսպանացուն օգնել են մոտ 9 րոպե, իսկ հետո պատգարակով տարել են խաղադաշտց դուրս։

Վնասվածքի դրվագը՝ այստեղ։