«Բարսելոնան» երկու տրանսֆերային թիրախ ունի

Կատալոնական «Բարսելոնան» հանդիպում է նշանակել գործակալ Պինի Զահավիի հետ, ով ներկայացնում է Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարի շահերը, հայտնում է Sports.es-ը։

Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնայի» համար առաջնահերթ տարբերակներ են: Գործարքին կարող է նպաստել այն փաստը, որ Կարասկոյի և Պավարի գործակալը ներկայացնում է նաև հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով վերջերս հանդես է եկել «Բարսելոնայում»:

Պավարն արդեն հայտնել է ամռանը «Բավարիայից» հեռանալու իր մտադրության մասին։ Կարասկոն նույնպես դեմ չէ մրցաշրջանի վերջում ակումբային գրանցումը փոխելուն: