Գլեյզերները պատրաստ են վաճառել թիմը 5 մլրդ ֆունտ ստերլինգով

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկներ կստանա ուրբաթ օրը։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, առաջարկները կներկայացնեն Քաթարի թագավորական ընտանիքի ներդրողները։ Նրանք ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից են, ինչպես նաև Բրիտանիայի ամենահարուստ մարդու՝ Ջիմ Ռաթքլիֆի INEOS խմբից: Raine Group-ը, որը զբաղվում է պոտենցիալ վաճառքով Գլեյզեր ընտանիքի անունից, առաջին առաջարկներն է խնդրել մինչև ուրբաթ։

Գլեյզերը ցանկանում է վաճառել ակումբը առնվազն 5 միլիարդ ֆունտով, սակայն Sky Sports-ի ինսայդերներից մեկը ասում է, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում նախնական մեծ առաջարկ անել: Չնայած Գլեյզերների ընտանիքը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» համար առնվազն 5 միլիարդ ֆունտ ստերլինգ, քաթարցիները մտադիր չեն այդքան վճարել:

Ինսայդերներից մեկն ասաց, որ Քաթարից ներդրողները «չեն պարի Գլեյզերի երգի տակ»: Քաթարի ներդրողների առաջարկը պետք է հաստատի Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանին, ով «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է։