Պաշտոնական. «Բարսելոնան» նորեկ ունի

Մեքսիկացի աջ պաշտպան Խուլիան Արաուխոն տեղափոխվել է «Բարսելոնա»: Տրանսֆերի մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա նախկին թիմի՝ «Լոս Անջելես Գելեքսիի» մամուլի ծառայությունը։

Սակայն մինչև նոր մրցաշրջան մեքսիկացին չի կարողանա խաղալ «Բարսելոնայի» առաջին թիմում, ուստի առայժմ ֆուտբոլիստը կմարզվի «Բարսելոնա Բ»-ում:

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանում «Բարսելոնան» չհասցրեց ավարտին հասցնել ֆուտբոլիստի տրանսֆերը: Կատալոնացիները ուշացան 18 վայրկյանով, և ՖԻՖԱ-ն հրաժարվեց նման տրանսֆերը վավեր համարել: