«Բավարիայի» պաշտպան Նուսայիր Մազրաուին սկսել է մարզումները

«Բավարիայի» պաշտպան Նուսայիր Մազրաուին աշխատում է խաղադաշտ վերադառնալու վրա։

Գերմանական ակումբը հայտնել է, որ մարոկկացին հինգշաբթի սկսել է աշխատել գնդակի հետ։

Հունվարի սկզբին հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ կորոնավիրուսի թեստ է անցել: Հետագա հետազոտությունը Մյունխենում ցույց է տվել, որ Մազրաուիի մոտ ախտորոշվել է պերիկարդի (սրտի մկանի արտաքին թաղանթ) թեթև բորբոքում։

Վերջին անգամ պաշտպանը խաղադաշտում խաղացել է դեկտեմբերի 14-ին։

Բունդեսլիգայում նա անցկացրել է 11 հանդիպում և կատարել 3 արդյունավետ փոխանցում։