Ռիո Ֆերդինանդ․ ««Չելսիի» գլխավոր խնդիրը դա է»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է լոնդոնյան ակումբի ելույթն այս մրցաշրջանում։

««Չելսին» կարողացել է այդքան գումար ծախսել տրանսֆերային շուկայում, սակայն թիմը դեռ չունի մաքուր 9 համար։ Սա ակումբի գլխավոր խնդիրն է»,- Ֆերդինանդի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Սայմոն Ջոնսոնը։

ԱՊԼ-ի 22 տուրից հետո «Չելսին» մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է։ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ առաջին խաղում լոնդոնցիները պարտվել են 0։1 հաշվով։