Նեյմարը «Բավարիայի» դեմ խաղից հետո պոկերի մրցաշարի է մասնակցել

Նեյմարը «Բավարիայից» կրած պարտության հաջորդ օրը (0:1) խաղացել է պոկերի մրցաշարում։

RMC Sport-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի հարձակվողը մասնակցել է Փարիզում ընթացող European Poker Tour մրցաշարին։ Չորեքշաբթի օրը բրազիլացուն նկատել են պոկերի սեղանի մոտ Փարիզի Hyatt Concorde-ում ընթացող մրցաշարում։ Մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ էր վճարել 10 հազար եվրո։ Նշվում է, որ Նեյմարը պարտությունից հետո արագ դուրս է թռչել հիմնական մրցաշարից, սակայն մրցաշարի երկրորդ օրը կարողացել է որակավորվել։

Հաջորդ փուլ դուրս եկած 45 մասնակիցների թվում էր Նեյմարը։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել է 71 մարդ։

Պոկերի մրցաշարի մեկնարկից մեկ օր առաջ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում պարտվել է «Բավարիային» (1:0):