Կարիմ Բենզեման շրջանցեց Ռաուլին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման շրջանցեց Ռաուլին։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Էլչեի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ: Բենզեման խփած գոլերի քանակով շրջանցեց մադրիդյան ակումբի նախկին ու լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսին։

Բենզեման 228 գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» կազմում։ Բենզեման 228 գոլի հեղինակ է դարձել 427 խաղում։ Նա հետ է մնում միայն Կրիշտիանու Ռոնալդուից, ով խփել է 311 գոլ։