Իլկայ Գյունդողանն ամռանը կարող է միանալ «Բարսելոնային»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը լավ շանսեր ունի հաջորդ ամառ տեղափոխվել «Բարսելոնա»: Լրագրող Ժերար Ռոմերոյի խոսքով՝ ակումբի ղեկավարությունն այսօր առավոտյան բանակցություններ է վարել գերմանացու գործակալի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը:

Աղբյուրի համաձայն՝ Գյունդողանը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ շատ իրական տարբերակ է «Բարսելոնայի» համար։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, ֆուտբոլիստը կարող է դառնալ ազատ գործակալ, թեև համագործակցության երկարաձգումը դեռ հնարավոր է։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Գյունդողանը դարձել է 3 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: