Գվարդիոլա․ ««Արսենալը» մեզանից շատ ավելի լավն էր»

Պեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիի»՝ «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:

Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի հետաձգված խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ պարտվեցին մանչեսթերյան ակումբին (1:3):

«Առաջին խաղակեսում «Արսենալը» մեզանից շատ ավելի լավն էր։ Մենք բավականաչափ ուժեղ չխաղացինք: Միգուցե դա նրանից է, որ ես ինչ-որ բան փոխել էի, և դա բավականաչափ լավ չէր եղել:

Ընդմիջումից հետո մենք շատ ավելի ագրեսիվ և շատ ավելի լավ էինք խաղում։ Մենք դա արեցինք, այո:

Երկրորդ խաղակեսի առաջին րոպեներից մենք շատ ավելի բարձր ու ինտենսիվ ճնշեցինք մրցակցին։ Նրանք կիսապաշտպանությունում չունեին լրացուցիչ խաղացող, ով կարող էր հնարավորություններ ստեղծել:

Ուոքերը, Ականջին, Դիասը և Ակեն մեծ ջանքեր գործադրեցին՝ վերահսկելու Սակային, Մարտինելիին և Նկետիային։ Դա հեշտ չէր»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչը:

Իսկ «Արսենալի» 11 մետրանոցի մասին հարցին, Պեպը թոթվեց ուսերը։