Քրիստոֆեր Գալտիեի դիրքերը թուլացել են ՊՍԺ-ի երեք անընդմեջ պարտությունից հետո։
Այս մեկ շաբաթվա ընթացքում փարիզցիները երեք անընդմեջ պարտություն կրեցին՝Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակչում Մարսելից (1:2), Լիգա 1-ի «Մոնակոյից» (1:3) և «Բավարիայից»(0:1)։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում։ Սա ՊՍԺ-ի վատագույն մրցաշրջանն է 2020 թվականից ի վեր.
Ըստ Le Parisien-ի՝ անհաջող շարքը թուլացրել է Գալտիեի դիրքերը։ Չորրորդ անընդմեջ պարտությունը խնդիր կլինի ՊՍԺ-ի քաթարյան տանտերերի համար, և նրանք փոփոխություններ կպահանջեն։ Մատզիչը գիտի, որ ակումբի սեփականատերերը ուշադիր հետևելու են հաջորդ երկու հանդիպումների արդյունքներին՝ Լիգա 1-ում «Լիլի» և «Մարսելի» դեմ:
Սեփականատերերը «Բավարիայի» դեմ հանդիպման առաջին խաղակեսը գնահատել են որպես «ամբիցիաների բացակայություն»։ Երկրորդ խաղակեսն ավելի շատ դուր եկավ ակումբի սեփականատերերին։
ՊՍԺ-ի ղեկավարությունը ուշադիր կուսումնասիրի նրա աշխատանքը: