Հաջորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» կկորցնի իր գլխավոր հովանավորին:
Մադրիդյան ակումբի նախագահ Էնրիկո Սերեսոն ասել է, որ «Ատլետիկոն» նոր հովանավոր է փնտրում: Կրիպտոարժույթի Whalefin հարթակը, որի հետ պայմանագիրը կնքվել է անցյալ ամառ 5 տարով, դադարեցնում է համագործակցությունը ակումբի հետ։ Ըստ պայմանագրի՝ «Ատլետիկոն» պետք է տարեկան ստանար 40 միլիոն եվրո։
Վերջին ամիսներին կրիպտոարժույթների շուկան անկում է ապրել 70%-ով, ինչը ստիպել է Whalefin-ին որոշել դադարեցնել համագործակցություը «Ատլետիկոյի» հետ։ Նույնը կլինի «Չելսիի» դեպքում։ Whalefin-ը անգլիական ակումբի գլխավոր հովանավորը չէ, պարզապես ընկերության տարբերանշանը տեղադրված է խաղային համազգեստի թևքի վրա։ «Ատլետիկոն» կրծքին կրում է Whalefin-ի տարբերանշանը:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կրիպտոարժույթի հարթակն օգտվել է պայմանագրի մի կետից, որը թույլ է տալիս դադարեցնել համագործակցությունը շուկայի անկման դեպքում: «Ատլետիկոն» չի բացառում դատարան դիմել՝ պայմանագրում նշված ամբողջ գումարի վճարումը պահանջելու համար։