Էրլինգ Հոլանդ. «Իմ նպատակը գավաթներ նվաճելն է»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր նպատակների մասին։

«Իմ նպատակը գավաթներ նվաճելն է։ Այս պահին մենք չենք կարող շատ մտածել այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ մայիսին, և կարծում եմ, որ պետք է խաղից խաղ ավելացնենք: Բայց չորեքշաբթի օրը «Արսենալի» դեմ խաղում հաղթելն իմ նպատակն է:

Պրեմիեր լիգան ծանր առաջնություն է, որն ունի լուրջ մրցակցություն։ Յուրաքանչյուր խաղ կարևոր է, և երբ մենք պարտվեցինք «Թոթենհեմին», կորցրինք ամեն ինչ, և հիմա հանկարծ մենք վերադարձանք մրցավազքի:

Մենք պետք է խաղից խաղ ավելացնենք»,- ասել է Հոլանդը: