Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված չէ «Ռոմայից» վերադարձնելու իր նախկին հարձակվող Թեմի Աբրահամին: Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Այս պահին ֆուտբոլիստի տրանսֆերի ֆավորիտը Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ է՝ «Մանչեսթեր Յունայթեդը», որը նույնպես ակտիվորեն նոր հարձակվող է փնտրում։
Հիշեցնենք, որ Աբրահամը «Չելսիից» հեռացավ 2021 թվականի ամռանը և 40 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռոմա»։