«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը, հայտնում է Marca-ն։
«Բարսելոնայի» ավագը վնասել է կոճը Լա Լիգայի 20-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղում (3:0) և փոխարինվել 8-րդ րոպեին։
Նա չի կարողանա մասնակցել փետրվարի 16-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպմանը։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա վետերանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում: