«Այնտրախտի», ճապոնացի կիսապաշտպան Դաիչի Կամադան կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ նրա ծառայություններով հետաքրքրված են «Թոթենհեմը» և Դորտմունդի «Բորուսիան»։
Հաջորդ տարվա ամռանը Կամադան կդառնա ազատ գործակալ, և այդ պատճառով կարող է անվճար նոր ակումբ տեղափոխվել։
Այս պահին նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։