Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեղադրվում է ծանր հանցանքի կատարման մեջ

«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն լրագրողներին և լրատվամիջոցներին գումար է վճարել ակումբի ղեկավարության իր աշխատանքի դրական լուսաբանման և իր մրցակիցներին վիրավորելու համար, հայտնում է Cadena SER-ը:

Նշվում է, որ Բարտոմեուն երրորդ կողմի ընկերությունների և ֆիկտիվ ծառայությունների միջոցով գումար է փոխանցել այնպիսի լրատվամիջոցներին, ինչպիսիք են RAC1, El Periodico, La Vanguardia, Sport, Mundo Deportivo և այլն: