Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով իտալական գրանդ է հետաքրքրվում

«Միլանը» շարունակում է նոր դարպասապահ փնտրել Մայք Մանյանի վնասվածքի պատճառով, հայտնում է իտալական մամուլը

Միլանում դիտարկում են աշխարհի առաջնության գլխավոր հայտնություններից մեկի՝ արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։

30-ամյա արգենտինացին ճանաչվել է Մունդիալի լավագույն դարպասապահ։ Այժմ նա հանդես է գալիս անգլիական «Ասթոն Վիլայում»:

Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները Էմիլիանո Մարտինեսի տրանսֆերային արժեքը գնահատում են 25 մլն եվրո։