Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Սերխի Ռոբերտոյի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն կշարունակի հանդես գալ կատալոնական ակումբում։ Կողմերը պայմանավորվել են նոր պայմանագրի կետերի շուրջ։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնայի» ղեկավարությունը փաստաթղթեր է պատրաստում պայմանագրի ստորագրման համար։

Նշվում է, որ գլխավոր մարզիչ Չավին անձամբ է խնդրել երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի  հետ։

31-ամյա փոխավագի հետ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիսը։ Սերխի Ռոբերտոն ակումբի սան է։

Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 18 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։