«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն այս ամառ կարող է միանալ Մադրիդի «Ռեալին», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացին կարող է այլընտրանքային փոխարինող լինել Կարիմ Բենզեմային։
Ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, իսկ գործող պայմանագիրն ավարտվում է այս ամառ։ Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» կարող է անվճար պայմանագիր կնքել 31-ամյա բրազիլացու հետ։
Ֆիրմինոն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Այդ ժամանակից ի վեր նա ակումբի կազմում անցկացրել է 348 հանդիպում՝ դառնալով 107 գոլի և 78 գոլային փոխանցման հեղինակ։