«Լիվերպուլը» նույնպես ցանկանում է գնել Վիկտոր Օսիմհենին

«Լիվերպուլը» ցանկանում է գնել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Նիգերիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»:

24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիրը «Նապոլիի» հետ հաշվարկված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում հարձակվողը «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: