Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Էկվադորցի 15-ամյա կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է էկվադորցի վունդերկինդ Քենդրի Պաեսի ծառայություններով, հայտնում է Defensa Central-ը:

15-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև եվրոպական մի քանի այլ ակումբներ, այդ թվում՝ «Չելսին»: «Կապտանռնագույնները» 16 միլիոն եվրոյի առաջարկ արեցին, սակայն «Ինդեպենդիենտե դել Վալեն» մերժեց այն:

Պաեսը ներկայումս հանդես է գալիս «Ինդեպենդիենտեի» երիտասարդական թիմում և համարվում է Հարավային Ամերիկայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։