«Նապոլին» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Խվիչի Կվարացխելիային

«Նապոլին» պատրաստ է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Խվիչի Կվարացխելիայի հետ՝ բարելավված պայմաններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն, «Նապոլին» պատրաստ է կրկնապատկել նրա աշխատավարձը՝ 1,2 միլիոն եվրոյից մինչև 2,5 միլիոն, պայմանագրի երկարաձգմամբ մինչև 2028 թվականը:

21-ամյա վրացի վինգերի գործող պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։