Մեքսիկայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Ֆուտբոլի Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի արգենտինացի մասնագետ Դիեգո Կոկան, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Կոկան հունվարի 1-ից գլխավորում էր մեքսիկական «Տիգրեսը»: Նրան կփոխարինի պերուացի մասնագետ Մարկո Ռուիսը:

Հավելենք, որ Մունդիալ 2022 -ում Մեքսիկացիները չէին կարողացել հաղթահարել խմբային փուլը, և նախկին մարզիչ Խերարդո Մարտինոն հրաժարական էր տվել: