Ալեխանդրո Բալդե. «Ես հասկանում եմ, որ իմ ապագան այստեղ է՝ «Բարսայում»»

«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն ասել է, որ մտադիր չէ հեռանալ ակումբից։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղեկություններ կային, որ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել անգլիական ակումբները։

«Այո, ակումբն ու իմ ներկայացուցիչը հանդիպեցին: Ես հասկանում եմ, որ իմ ապագան այստեղ է՝ «Բարսայում»:

Մտադիր եմ երկար տարիներ մնալ այստեղ։ Ես եկել եմ այս տուն, երբ ընդամենը 7 կամ 8 տարեկան էի, իսկ հիմա 19 տարեկան եմ, հուսով եմ, որ դեռ շատ տարիներ կլինեմ այս ակումբում»,- ասել է Բալդեն է։

19-ամյա իսպանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Բալդեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ կատարելով 4 գոլային փոխանցում և 2 դեղին քարտ։