ՊՍԺ-ն պլանավորում է գնել Հարի Քեյնին

ՊՍԺ-ն պլանավորում է ամռանը գնել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, «Թոթենհեմը» կարող է միայն հաջորդ ամառ Հարի Քեյնին վաճառել այլ երկրի ակումբի։ Հարձակվողի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը: 

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո: