Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը և թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հանդիպում են անցկացրել, որտեղ հարթել են իրենց տարաձայնությունները։ Այս մասին հայտնում են Bild-ը։
Աղբյուրի համաձայն, դարպասապահին կենթարկվի դրամական տույժ՝ ակումբի ղեկավարության հասցեին քննադատական արտահայտությունների համար։ Նոյերին սպառնում է 1,6 միլիոն եվրո տուգանք:
Հիշեցնենք, որ կողմերի միջև կոնֆլիկտի պատճառ է դարձել դարպասապահների մարզիչ Տոնի Տապալովիչի հեռացումը։