«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Էվերթոնի» հետ մերսիսայդյան դերբիից ունեցած սպասելիքներով։ Հիշեցնենք, որ վերջին տուրում «Էվերթոնը» սեփական հարկի տակ հաղթեցին մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արսենալին»:
«Մենք ակնկալում ենք տեսնել նույն «Էվերթոնը», որը եղավ «Արսենալի» դեմ խաղում: Հենց սրանից էլ սկսեցինք հանդիպմանը նախապատրաստվելիս»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Էվերթոնը» ներկայումս գտնվում է անկման գոտում: «Լիվերպուլը» 10-րդ տեղում է առաջնությունում։