Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը:
«Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ուրբաթ հրապարակված նորությունն առ այն, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կդառնա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ անհիմն է:
Նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը պնդում է Բրազիլիայի գավաթի խաղարկության վիճակահանությունից հետո արված հայտարարությունը:
Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի անհրաժեշտ պահին»,- ասվում է «Պենտակամպեոնների» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Կատարում կայացած աշխարհի առաջնությունում անհաջող ելույթից հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Տիտեն: