FIFA The Best. Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկար)

Հայտնի են դարձել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները:

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մրցանակին հավակնում են Լիոնել Մեսսին (ՊՍԺ, Արգենտինայի հավաքական), Կիլիան Մբապպեն (ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական) և Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիայի հավաքական):

Հաղթողի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նախատեսված մրցանակաբաշխության ժամանակ: