Բերնարդո Սիլվան կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։

Փարիզյան թիմի հարձակվող Կիլիան Մբապպեն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է թիմում տեսնել պորտուգալացուն: Կիսապաշտպանը պատրաստ է նոր մարտահրավերի իր կարիերայում:

Նշենք, որ Մբապպեն «Մոնակոյում» խաղացել է Բեռնարդո Սիլվայի կողքին: