Անսու Ֆատին կարող է հայտնվել «Արսենալում»

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», հայտնում է Goal-ը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Բարսելոնան» կարող է վաճառել Անսու Ֆատիին՝ ֆինանսական խնդիրների պատճառով աշխատավարձը բեռնաթափելու համար:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: