«Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռոման» տրանսֆերային թիրախ ունեն

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռոման» հետաքրքրված են «Էվերթոնի» պաշտպան Ջարադ Բրանտուեյթով, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս ՊՍՎում։ Այս մասին հայտնում է Mail Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռոման» հետևում են 20-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին Հոլանդիայում, որտեղ նա հանդես է գալիս անցած ամառվանից։ «Էվերթոնի» հիմնական թիմի կազմում Բրանտուեյթին հաջողվել է անցկացնել 13 խաղ և խփել մեկ գոլ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 3 միլիոն եվրո: