«Վեսթ Հեմը» փոխել է Դեկլան Ռայսի վաճառքի պահանջները

«Վեսթ Հեմը» փոխել է կիսապաշտպան Դեկլան Ռայսի վաճառքի պահանջները, հայտնում է Talksport-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը մտադիր է կիսապաշտպանի տրանսֆերից առնվազն 135 մլն եվրո վաստակել։ Նախկինում հաղորդվում էր 110-120 մլն եվրո:

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Նրանով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Չելսին»: