Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» հասցեին հնչած մեղադրանքներին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» հասցեին հնչած մեղադրանքներին։

Երեկ Պրեմիեր Լիգան մեղադրել է «Մանչեսթեր Սիթիին» 2009/10 մրցաշրջանից մինչև 2017/18 մրցաշրջանի միջև ընկած ժամանակահատվածում 100-ից ավելի ֆինանսական խախտումների մեջ։

«Դեռ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Մանչեսթերում կայացած Soccerex կոնֆերանսում մենք հայտարարեցինք, որ «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն խախտում են ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները։

Անհավանական է, որ Պրեմիեր լիգան տարիներ է ծախսել դա պարզելու համար: Հայտնում ենք, որ խախտումների դեպքերն էլ ավելի շատ են։ Արդյո՞ք դա նույնպես այդքան տարի կպահանջի պարզել»,- գրել է Տեբասը Թվիթերում։