Անգլիական «Չելսիի», «Նյուքասլի», «Էվերթոնի», «Բորնմուտի» և պորտուգական «Պորտուի» նախկին ֆուտբոլիստ, Գանայի հավաքականի հարձակվող Քրիստիան Ատսուն Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակների տակ է մնացել, հայտնում է The Star-ը:
7,8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժից հետո որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում:
31-ամյա Ատսուն խաղում է թուրքական «Հաթայսպորում»: