Վիկտոր Օսիմհենը հայտնվել է եվրոպական երկու թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում

«Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմհենը հայտնվել է եվրոպական երկու թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում:

Ինչպես հայտնում է ESPN-ը, նիգերիացի ռմբարկուն կարող է կարիերան շարունակել Մառախլապատ Ալբիոնում կամ Ֆրանսիայում։

Անգլիայում «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել 24-ամյա աֆրիկացուն, իսկ Ֆրանսիայում ՊՍԺ-ն է իր հայացքն ուղղել նրա վրա:

Նշենք, որ նեապոլիտանական ակումբը պատրաստ է բաժանվել իր առաջատարից, եթե նրա համար վճարեն մոտ 100 մլն եվրո։