Լիոնել Մեսսին գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Մոնպելյեի» դեմ երեկ կայացած խաղում: Այդ գոլի շնորհիվ 35-ամյա արգենտինացի հարձակվողը գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուի կատարողականի ռեկորդը։ Այս մասին հայտնում է MessivsRonaldo.app-ը։

Գոլը հարավամերիկացու համար 697-րդն էր 835 հանդիպումներում, որոնք խաղացել են եվրոպական թոփ 5 առաջնություների թիմերի համար բոլոր մրցաշարերում:

Իր հերթին Կրիշտիանու Ռոնալդուն 919 հանդիպում է անցկացրել, խփելով 696 գոլ։

Միաժամանակ Ռոնալդուն թոփ-5 առաջնությունների հանդիպումներում ուղիղ գոլերով դեռ առաջ է Մեսսիից։ Պորտուգալացին ունի 495 գոլ, իսկ արգենտինացին՝ 489 գոլ։