«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է կիսապաշտպան Ջեդոն Սանչոյի խաղադաշտ վերադառնալու մասին։ Ֆուտբոլիստը մասնակցել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ գավաթային հանդիպմանը (2:0):
«Սանչոն ուրախ է վերադառնալու համար: Երկրպագուները նրան լավ են ընդունել, կարծում եմ՝ նա գոհ է ամեն ինչից։ Կցանկանայի, որ Սանչոն շարունակեր իր առաջընթացը։ Նա կարող է օգնել թիմին հասնել մրցաշրջանի իրենց նպատակներին:
Գիտեմ, որ նա կարող է լավ աշխատել որպես 10 համար կամ եզրային հարձակվող»,- մարզչի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։